23
Mar
10

– Exiled Writers Demand UCLA’s Peter Cowe’s Resignation

UCLA Armenian Conference Held Amidst Controversy.Exiled Armenian Writers Demand Peter Cowe’s Resignation. Օրերս Կալիֆորնիայի UCLA համալսարանում տեղի է ունենում հերթական հայագիտական ձեռնարկը հեղինակավոր պատմագետ Ռիչարդ Յովհաննիսեանի նախաձեռնությամբ, որտեղ ելույթով հանդես է գալու նաև տխրահռչակ Պիտեր Կաուին: Պարոն Կաուիի վերջին արարմունքը կանխակալ վերաբերմունքն էր վտարանդի հայ գրողների նկատմամբ: Նույն համալսարանում վերջերս կայացած օտարալեզու հայ գրողների համագումարի կազմակերպումը նա վստահել էր Հայաստանի գրողների միություն հորջորջվող ստալինյան կառույցի ղեկավար Լևոն Անանյանին, որը հայրենիքում հայտնի է որպես ինքն իրեն իշխանություն հռչակած քրեական վարչախմբի շոշափուկը գրականության ոլորտում, անմիջական ղեկավարը հայ ազատ գրողների անէացման և երկրից օտարման գործի:
Այս ամենի մասին մանրամասն նամակ ուղարկվեց ժամանակին Պիտեր Կաուիին: Պարոնը չթաքցնելով հանդերձ որ հրաշալի պատկերացնում է դրությունը, ոչ միայն չկասեցրեց բոլշևիկյան կոմիսարի ու ԿԳԲ-ի գործակալի սպրդումը խոսքի ազատությունը սահմանադրության գլխավոր կետ հռչակած սեփական երկրի համալսարան, այլ անգամ մասնակցեց այդ միջոցառումից վտարանդի կամ այլախոհ օտարալեզու գրողների մեկուսացմանը:
Վտարանդի հայ գրողների միությունը դատապարտում է ԱՄՆ քաղաքացի Պիտեր Կաուիի արարքը, որն է` վտարանդի գրողներ ունեցող երկրի գրողների միության դրածո նախագահին ԱՄՆ-ում հասարակական միջոցառում ղեկավարելու հնարավորություն ընձեռելը, մանավանդ որ վերջինս հայ գրողների վտարման գործի մասնակիցն ու ղեկավարներից մեկն է:
Վտարանդի հայ գրողների միությունը իր վրդովմունքն է հայտնում համալսարանի դասախոսության լռության վերաբերյալ, քանի որ եղելությունը բոլոր մանրամասներով հաղորդվել էր նրանց մեկ առ մեկ:
Վտարանդի հայ գրողների միությունը հորդորում է համալսարանի դասախոսներին ու ձեռնարկի կազմակերպիչներին.
1) Դիրքորոշում հայտնել կատարվածի վերաբերյալ:
2) Պահանջել Պիտեր Կաուիից ներողություն խնդրել վտարանդի հայ գրողներից, չհամաձայնելու դեպքում պահանջել նրա հեռացումը համալսարանից:
3) Կասեցնել Կաուիի ելույթը ձեռնարկում, քանի դեռ հրապարակավ ներողություն չի խնդրել վտարանդի հայ գրողներից:
4) Վտարանդի և անէացված գրողների աշխատանքները ներառել համալսարանի ուսուցողական ծրագրում:
Վտարանդի հայ գրողների միություն

Կարեն Ա Սիմոնյան – France

Արա Բալիոզեան – Canada

Քարտաշ Օննիկ – USA

Վահե Ավետյան – Sweden

Արմեն Մելիքեան – USA
March 19, 2010

For details on this and related issues, interviews with exiled writers, persecution histories, or to read pieces of their literatures, please visit www.Hayastan.com/forum Literature Forum Topics: Vahe Avetyan and Armen Melikian (1963-).

Advertisement

0 Responses to “– Exiled Writers Demand UCLA’s Peter Cowe’s Resignation”



  1. Leave a Comment

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.